AR TVAR TV

"ԱԶԴԱՐԱՐ" լրատվական ծրագիրը Երեւանում 1996 թվականին հիմնադրված առաջին անկախ "ԱՐ" հեռուստաընկերության լրատվական ծրագիրն է: Այն հեռարձակվում է օրական 5 անգամ, ժամը` 08:30, 13:30, 16:30, 20:30 եւ 23:30: Մեր լրատվական թիմն աշխատում է անխախտ սկզբունքով:

ԱԶԴԱՐԱՐ. մեր լուրերը ոչ միայն տեղեկացնում են կարեւոր իրադարձությունների մասին, այլեւ փորձում են գտնել Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Մենք ներկայացնում ենք խնդիրների այն կողմը, որը չի երեւում մյուսների մոտ: Մեր թղթակիցները լուսաբանում են ժողովրդին հուզող թեմաները: ԱԶԴԱՐԱՐ. Մեր նյութերը նպաստում են մեր շուրջն առկա խնդիրների լուծմանը:Մենք բացահայտում ենք քննադատության արժանի երեւույթները` օգնելու նպատակով: Մենք առաջարկում ենք հարցերի կարգավորման կառուցողական մոտեցում: ԱԶԴԱՐԱՐ. Մենք հանդիսանում ենք այլընտրանք լրատվական դաշտում: ԱԶԴԱՐԱՐ. ժողովրդի միջից, ժողովրդի հետ, ժողովրդի համար: